Եվրամիությունը մտադիր է ընդլայնել ռազմական օգնությունն Ուկրաինային՝ ուղարկելով ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ։ Այս մասին երկուշաբթի օրը Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինայի պաշտպանական հաջողությունը կախված է ոչ միայն մարդկանցից, այլև զինամթերքի և զենքի մատակարարումից, հետևաբար, ռազմական օգնությունը պետք է շարունակվի, ուժեղացվի և ընդլայնվի, ավելի շատ ՀՕՊ համակարգեր կխաղան իրենց դերը մարտի դաշտում։ Սա չափազանց անհրաժեշտ է»,- ասել է նա։
Նրա խոսքով, Եվրամիությունն ավարտել է 15 հազար ուկրաինացի զինվորների վերապատրաստումը, ևս 15 հազարը կվերապատրաստվեն մինչև տարեվերջ։