Transavia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Մարսել- Երևան- Մարսել երթուղով

12:05     23 մայիսի, 2023

Transavia ավիաընկերությունը հունիսի 27-ից մեկնարկելու է Մարսել- Երևան- Մարսել երթուղով չվերթերը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածած հաղորդագրությունից:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:


© armedia.am