Կրեմլում հուսով են` Փաշինյան–Ալիև հանդիպումն արդյունավետ կլինի
Կրեմլում հուսով են` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումն արդյունավետ կլինի։ Ադրբեջանական «Report»–ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
«Հինգշաբթի այստեղ կլինի և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Իլհամ Ալիևը։ Մենք կարծում ենք, որ մեր նախագահի հետ էլ շփումներ կլինեն։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ շփումների ուղղությամբ, և իհարկե հույս ունենք` արդյունավետ հանդիպում կլինի։ Արդյունավետության աստիճանը ցույց կտա ժամանակը»,– նշել է Պեսկովը։
Հիշեցնենք` ավելի վաղ Մոսկվայում բանակցություններ էին անցկացրել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։