Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները

13:30     24 մայիսի, 2023

Այսօր՝ մայիսի 24-ին, Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն ընդունեցին «China Southern Airlines» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գան Ջիանգի գլխավորած պատվիրակությունը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվեցին Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները:
Օդանավակայանի ղեկավարությունն իր պատրաստակամությունն է  հայտնել աջակցելու գործարկվելիք չվերթերի սպասարկմանը:


© armedia.am