Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն դատական հայց է ներկայացրել իր մրցակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ՝ տեսանյութ կեղծելու և մոնտաժելու համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում հայտնել է նրա փաստաբան Ջելալ Չելիքը։
Խոսքը լայն տարածում գտած ձայնագրության մասին է, որտեղ Քըլըչդարօղլուն իբրև թե իր աջակցությունն է հայտնում Թուրքիայում արգելված և ահաբեկչական ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդներին։
Փաստաբանի խոսքով՝ պահանջվող գումարի չափը կազմում է մեկ միլիոն լիրա (ավելի քան 50 հազար դոլար)։ Նա իր գրառման մեջ Քըլըչդարօղլուին անվանել է ոչ թե թեկնածու, այլ «Թուրքիայի 13-րդ նախագահ»։