Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս աշխարհի միաբևեռության օգտին, կրակում են իրենց ոտքերին, քանի որ ստիպված են ենթարկվել ուրիշի թելադրանքին։ RT-ի փոխանցմամբ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Եվրասիական տնտեսական II համաժողովի լիագումար նիստում։
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ աշխարհի ավելի ու ավելի շատ պետություններ զբաղված են իրենց ազգային ինքնիշխանության ամրապնդմամբ և անկախ ներքին ու արտաքին քաղաքականությամբ։ Այս երկրները ձգտում են կառուցել միջազգային տնտեսական հարաբերությունների ավելի արդար ճարտարապետություն, ինչպես նաև կառուցողականորեն ազդել աշխարհում տեղի ունեցողի վրա և ընդլայնել գործընկերային հարաբերությունները համաշխարհային այլ խաղացողների հետ:
«Վերջ, սա ուզում եմ շեշտել՝ ուղիղ պատասխանելով մեր հաղորդավարի հարցին՝ յուրաքանչյուր ոք, ով այլ կերպ է գործում, մտածում և անում, վնասում է համաշխարհային տնտեսությանը, կրակում է, ըստ էության, իր և նրանց ոտքերին, ովքեր դեռ ստիպված են ենթարկվել նրանց թելադրանքին»,- ընդգծել է Պուտինը։