Հայաստանի ԱԳՆ-ն պարբերաբար մեկնաբանություններ է անում այլ երկրների ղեկավարների հայտարարությունների վերաբերյալ։ Այս մասին չորեքշաբթի ТАСС-ին հայտնել է Երեւանում դիվանագիտական աղբյուրը՝ ուշադրություն հրավիրելով հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերի վրա, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը «չի կարող մեկնաբանել» իր հայտարարությունները, փոխանցում է News.am-ը։
Դիվանագիտական աղբյուրն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի ԱԳՆ-ն «պարբերաբար մեկնաբանում է այլ երկրների ղեկավարների հայտարարությունները»։ «Միգուցե, Փաշինյանին ուղղակի խաբել են»,- ասել է աղբյուրը։