Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ, չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

13:12     25 մայիսի, 2023

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ, չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

Այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Սուրեն Պապիկյանը մասնակցում է կառավարության հերթական նիստին։


© armedia.am