Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում գազի ընդհանուր շուկայի գործունեության համար։ Այս մասին հինգշաբթի ասել է Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինչպես բազմիցս նշվել է, ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ժամանակին գործունեությունը երկարաժամկետ հեռանկարում կնպաստի առևտրի բարենպաստ և փոխշահավետ պայմանների ձևավորմանը, կապահովի միջազգային շուկայում Միության անդամ պետությունների էներգետիկ անվտանգության և մրցունակության բարձրացում: Այս համատեքստում հայկական կողմը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ հնարավորինս արագ կոնսենսուսի հասնելու համար»,- ասել է նա։