Ջրի աննախադեպ սակավության պատճառով Արցախում հովհարային անջատումներն օրական 3 անգամ կիրականացվեն

20:05     25 մայիսի, 2023

Ջրի աննախադեպ սակավության պատճառով գործող ՀԷԿ-երի արտադրանքը թույլ չի տալիս ապահովելու էլեկտրամատակարարումը գործող ժամանակացույցով, ուստի սույն թվականի մայիսի 26-ից կգործի նոր ժամանակացույց:

Այդ մասին տեղեկացնում են «Արցախէներգո» ՓԲ ընկերությունից՝ մանրամասնելով, որ հովհարային անջատումները կիրականացվեն 3 խմբով:

Ըստ այդմ 1-ին խմբում ընդգրկված է Ասկերանի շրջանը, 7, 15,19,17,13,28,29,30,27,26,10,25 քաղաքային օդային գծերը, 2-րդ խմբում՝ Մարտունու շրջանը, 6,19,12,14,16 քաղաքային օդային գծերը, իսկ 3 խմբում՝ Մարտակերտի շրջանը, 1,4,5,11,18,3,2 քաղաքային օդային գծերը:

«Օրական յուրաքանչյուր խումբը կանջատվի 3 անգամ՝ 2-ական ժամով», - հավելել են ընկերությունից՝ հրապարակելով նաև հովհարային անջատումների նոր ժամանակացույցը:


© armedia.am