Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել հունիսի 1-ին՝ Մոլդովայում. Աբդուլլաևա

16:08     26 մայիսի, 2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել հունիսի 1-ին՝ Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ, հայտարարել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան, հայտնում է Reuters-ը։

«Մենք հույս ունենք, որ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Սա պատմական պահ է, որը չի կարելի բաց թողնել»,- ասել է Աբդուլլաևան, փոխանցում է Aysor.am-ը։


© armedia.am