Մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է, ընթանում են որոնողական աշխատանքներ․ ՊՆ

00:16     27 մայիսի, 2023

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

«Ընթանում են որոնողական աշխատանքներ` զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը»,- նշվում է հաղորդագրության մեջ։


© armedia.am