ՊՆ-ն հայտնել է որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող զինծառայողների անունները

14:27     27 մայիսի, 2023

Մայիսի 26-ի՝ ժամը 19:00-ից որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներն են Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք։


© armedia.am