Բայդենը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

11:30     29 մայիսի, 2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ և Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում երկու երկրների համագործակցության հույս է հայտնել։

«Շնորհավորում եմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ: Որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, ես անհամբերությամբ սպասում եմ հետագա համագործակցությանը երկկողմ քաղաքականության և ընդհանուր գլոբալ մարտահրավերների ոլորտներում»,- գրել է ամերիկացի առաջնորդը Twitter-ի իր էջում:


© armedia.am