ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիճակին ու Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը վերաբերող մոսկովյան քննարկումը գոհացուցիչ չէ. վարչապետ

11:38     29 մայիսի, 2023

Մոսկվայում եռակողմ հանդիպման քննարկման թեմաներից մեկը վերաբերվել ԼՂ-ում  հաստատված հումանիտար իրավիաճակին ու Լաչինի  միջանցքի ապօրինի փակմանը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Այսօր-ը:
Նա նշեց, թե  այդ քննարկման արդյունքները գոհացնող չեն:

«Պիտի արձանագրենք, որ շատ ցավալի իրավիճակ է, Լաչինի միջանցիքի փակումը  տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ ու ներկայությամբ, ինչը բավականին մտահոգիչ է», - ընդգծեց վարչապետը:

Նա ասաց, թե շարունակելու են  քննարկումները ռուս գործընկերների հետ՝ իրադրության կարգավորման ուղղությամբ:
Մոսկովյան քննարկումների  թեմաներից մեկն էլ եղել է տարածաշրջանային կոմունիկացիների բացումը. Հայաստանը պատրաստ է  դրանց բացմանը, որը պետք է տեղի ունենա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով:

Վարչապետն ասաց, որ այս հարցի լուծումը միայն հայկական կողմից կախված չէ, եթե այդպես լիներ՝ հարցը վաղուց  լուծված կլիներ:


© armedia.am