Արմեն Գրիգորյանը պանելային քննարկում է ունենալու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ

16:37     29 մայիսի, 2023

Մայիսի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ մասնակցելու է «GLOBSEC 2023 Bratislava Forum»-ին, որի շրջանակներում նաև պանելային քննարկում է ունենալու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:

Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից։


© armedia.am