Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ից 8-ը կմեկնի Ռուսաստան՝ Սոչի, որտեղ նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, փոխանցում է «Ազատություն»-ը։
Այդ հավաքի օրակարգում ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության և «Արևելք-Արևմոււտք» ու «Հյուսիս-Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման հարցերն են:
Սոչիում նախատեսված է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը: