Արմեն Ռուստամյանը գործուղվելու է Փարիզ և Լոնդոն

21:17     29 մայիսի, 2023

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը մայիսի 29-ից հունիսի 3-ը գործուղվում է Եվրոպա։ Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքէջից, փոխանցում է News.am-ը։ 

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2023 թվականի մայիսի 29-31-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն), ինչպես նաեւ ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2023 թվականի հունիսի 1-3-ը Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանին»,- նշված է որոշման մեջ։

 


© armedia.am