Այսօր՝ մայիսի 29-ին, մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել համերգային երեկո՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորման 105-ամյակին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ:
Ներկաները նախ խնկարկել են հայ ժողովրդի մղած բոլոր պատերազմներոմ անմահացած հայրենյաց պաշտպանների հիշատակը:
Այնուհետև «Մռակած» պետական կամերային երգչախմբի կատարմամբ հնչել են ՀՀ և ԱՀ պետական օրհներգերը:
Փոխանցելով թեմակալ առաջնորդի օրհնության խոսքը, ՀԱԵ Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանն անդրադարձել է արցախցիների մասնակցությանը մայիսյան հերոսամարտին:
Միջոցառմանը ներկա էին նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արդակի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: