ԵՄ դեսպանը ափսոսանք է հայտնել Վրաստանում Ռուսաստանի հետ թռիչքների վերսկսման կապակցությամբ

10:23     30 մայիսի, 2023

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին, ինչպես նաև ԵՄ երկրների դիվանագիտական ​​ներկայացուցիչները Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ հանդիպմանը ԵՄ անունից ափսոսանք են հայտնել Թբիլիսի-Մոսկվա ուղիղ չվերթների վերսկսման կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Ինձ հանձնարարվել է փոխանցել ԵՄ դիրքորոշումը, որը համաձայնեցվել է ԵՄ 27 երկրների կողմից առ այն, որ մենք ափսոսում ենք որ ցավում ենք Ռուսաստանի հետ ուղիղ չվերթեր վերսկսելու` վրացական կառավարության որոշման համար»,- լրագրողներին ասել է Գերչինսկին։

Ինչպես ընդգծել է դիվանագետը, վրացական իշխանությունների որոշումը հակասում է ԵՄ բոլոր երկրների միաձայն որոշմանը` հրաժարվելու Ռուսաստանի հետ ուղիղ թռիչքներից և թույլ չտալու ռուսական ինքնաթիռներին մուտք գործել Եվրամիության օդային տարածք:

 

 


© armedia.am