Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին, ինչպես նաև ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցիչները Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ հանդիպմանը ԵՄ անունից ափսոսանք են հայտնել Թբիլիսի-Մոսկվա ուղիղ չվերթների վերսկսման կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինձ հանձնարարվել է փոխանցել ԵՄ դիրքորոշումը, որը համաձայնեցվել է ԵՄ 27 երկրների կողմից առ այն, որ մենք ափսոսում ենք որ ցավում ենք Ռուսաստանի հետ ուղիղ չվերթեր վերսկսելու` վրացական կառավարության որոշման համար»,- լրագրողներին ասել է Գերչինսկին։
Ինչպես ընդգծել է դիվանագետը, վրացական իշխանությունների որոշումը հակասում է ԵՄ բոլոր երկրների միաձայն որոշմանը` հրաժարվելու Ռուսաստանի հետ ուղիղ թռիչքներից և թույլ չտալու ռուսական ինքնաթիռներին մուտք գործել Եվրամիության օդային տարածք: