Փոխվարչապետների հանդիպումը Մոսկվայում կկայանա այս շաբաթ, օրը ճշտվում է. Գրիգորյան
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով տրանսպորտային հաղորդակցությունների եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ տեղի կունենա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։
«Այդ հանդիպումը հնարավոր է այս շաբաթ կայանա։ Հանդիպմանը քննարկվելու են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, և ոչ ավելին»,- նշեց Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ անձամբ ինքը պլանավորում է մասնակցել այդ նիստին։