Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) գլխավորած Հանրապետական դաշինքը Թուրքիայի նոր խորհրդարանում ստացել է 323 մանդատ՝ 600-ից: Վերջնական տվյալները երեքշաբթի օրը հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Ահմեթ Էները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բոլոր բողոքները քննարկվել են և որոշում է կայացվել։ 28-րդ խորհրդարանի կազմի վերաբերյալ մայիսի 14-ին կայացած քվեարկության վերջնական արդյունքները հաստատվել են հանձնաժողովի կողմից և ուղարկվել պաշտոնաթերթում հրապարակման։ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է 268 մանդատ, «Նոր բարեկեցություն» կուսակցությունը՝ 5, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 50 (այս կուսակցությունները Հանրապետական դաշինքի մաս են կազմում-ՏԱՍՍ խմբ.)։ Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP)՝ 169, «Լավ» կուսակցությունը՝ 43»,- ասել է Յեները թուրքական հեռուստատեսությամբ։
Թուրքիայի աշխատավորական կուսակցությունը ստանում է 4 մանդատ, իսկ Կանաչների ձախ կուսակցությունը, որի ցուցակներում ընտրվել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածուները, ստացել է 61 մանդատ։