Եվրամիությունը մայիսի 31-ին Քիշնևում «մեծ հանդիպում» է նախապատրաստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև: Այս մասին երեքշաբթի Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Կարող եմ հաստատել, որ հանդիպում կլինի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Վաղը մեծ հանդիպում է լինելու նախագահ Մակրոնի և կանցլեր Շոլցի հետ։ Սա մեզ համար մեծ գործ է, որը մենք ջանասիրաբար նախապատրաստում ենք»,- ասել է նա։