Մայիսի 28 –ին Թուրքիայում անցկացվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում Էրդողանը ևս հինգ տարով երկարաձգեց պաշտոնավարությունը: Մեծ է հավանականությունը, որ այդպիսով կշարունակվի նաև ներկայումս իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, իր հետևանքներով: Ւսկ հետևանքները թուրքական տնտեսության ու լիրայի համար, իրականում այնքան էլ միաշնական չեն:
Էրդողանի վարչախումբը հայտնի է դրամավարկային իր ոչ օրինաչափ քաղաքականությամբ:
Թուրքիայում այս քաղաքականությունն իրականցվում է շուրջ երկու տարի. հիշեցնենք, որ վերջին անգամ հիմնական տոկոսադրույքն այնտեղ բարձրացվել է 2021թ.-ի մարտին (19%), ինչից անմիջապես հետո ԿԲ ղեկավարը պաշտոնաթող արվեց և նրան փոխարինեց Էրդողանի գաղափարակիցը: Միաժամանակ պետք է նշել, որ դեռևս այդ քաղաքականությունն, առնվազն գնաճը նվազեցնելու տեսանկյունից առանձնապես արդյունքներ չի ապահովել. 2022թ.-ին գնաճն այդ երկրում կազմեց 85 %, իսկ գնաճի վերլուծության անկախ փորձագիտական խմբի պնդմամբ, անգամ 105 %-ի շեմն է հատել: