Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Արևմուտքի կողմից օգնության շարունակման հարցը։ Թեման եղել է «Ուկրաինայի քաղաքական, ռազմական և հումանիտար իրավիճակը»։ Շոլցն ասել է, որ Բեռլինը կշարունակի աջակցել Կիևին «եվրոպական և միջազգային գործընկերների հետ սերտ համակարգմամբ»։
«Կանցլերը և նախագահը պայմանավորվել են շարունակել մտքերի կառուցողական փոխանակումը, այդ թվում՝ խաղաղ լուծմանը հասնելու գլոբալ աջակցության և սերտ համակարգման միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։
Այլ մանրամասներ չեն տրվում։