Հայաստանը հավատում է, որ ժողովրդավարությունն ի վիճակի է ապահովել անվտանգություն. վարչապետ

11:20     31 մայիսի, 2023

Հայաստանը հավատում է, որ ժողովրդավարությունն ի վիճակի է ապահովել անվտանգություն, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի  ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հավատում ենք, բայց դա դեռ պետք է ապացուցել, և ես հույս ունեմ ու ինչ-որ տեղ համոզված եմ, որ ի վիճակի կլինենք այդ հարցին դրական պատասխան տալ»,- նշեց նա։

Վարչապետը հույս ունի, որ ժողովրդավարությունը հարակից ու աջակցող բրենդներ կունենա, որոնցից մեկը կլինի տնտեսական բարձր աճը, մյուսը՝ խաղաղությունը։

«Այս եռամիասնությունն է, որ պետք է ծառայի բուն նպատակին։ Մեր խնդիրը հետևյալն է, որ ազատության ու ժողովրդավարության պայմաններում մարդը Հայաստանում լինի բարեկեցիկ, պաշտպանված, երջանիկ ու կարողանա զբաղվել իր սիրած գործով», - նշեց Փաշինյանը։


© armedia.am