Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր Ժողովրդավարական հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում կարևորել է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության փախկապացվածությունը՝ նշելով մի քանի կարևոր կետ ժողովրդավարության համար․
«Կարևոր է ներառականությունը։ Պետք է իսկապես թիրախավորել բոլոր խոցելի խմբերը՝ լինեն հաշմանդամություն ունեցող անձինք, թե լինեն LGBTIQ+։ Կային դեպքեր, որոնք ինձ համար շոկային էին, և այստեղ ես ակնկալում եմ, որ քաղհասարակությունը կպաշտպանի և կասի, որ սա անհնար է, չպիտի այսպես լինի, սակայն ես նաև ցանկանում եմ, որպեսզի կառավարությունը, կառավարության անդամներն ասեն, որ սա չպիտի տեղի ունենա մեր երկրում, սա էլ է ժողովրդավարության մի կարևոր կետ, որպիսի մենք կարողանանք այս մարդկանց իրավունքները պաշտպանել»,–նշել է դեսպանը։
Անդրեա Վիկտորինը նաև կարևորում է, որ լրատվամիջոցները լինեն անկախ․
«Մենք պետք է նաև հետախուզական լրագրություն ունենանք, ես դա կուզենայի մատնանշել որպես շարունակական առաջադրանք լրագրությունը պաշտպանելու տեսանկյունից, նաև պաշտպանել լրագրության դիրքերն այս երկրում, քանի որ շատերն են շփոթում փաստերը և մեկնաբանությունները»։
Հաջորդ կետը, որ դեսպանի համար կարևոր էր ժողովրդավարություն ունենալու համար, գենդերային հավասարություն է և գենդերով պայմանավորված բռնության կանխումը․
«Պետք է վավերացվի Ստամբուլյան կոնվեցիան, ես գիտեմ՝ կան մարդիկ ում դուր չի գա այս նախադասությունը, որ ես արտաբերեցի, սակայն դա կանանց պաշտպանության համար է, և ես ակնկալում եմ, որ քաղհասարակությունը կկարողանա մեզ աջակցել»,- փոխանցում է Tert.am-ը։