ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մայիսի 31-ին ընդունել է ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանին, ով «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների հասցեագրումը» թեմայով զեկույցի նախապատրաստման նպատակով փաստահավաք առաքելությամբ գտնվում է Հայաստանում:
Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ կարևորվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետևանքով մարդու իրավունքների խախտումներն արձանագրող զեկույցը և այդ համատեքստում Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը: