Եվրոպան պետք է Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունները կառուցի ամենախաղաղ ձևով և առանց միամտության։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրատիսլավայում Globsec միջազգային անվտանգության համաժողովում՝ խոսելով ուկրաինական հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների մասին:
«Եվրոպական պաշտպանական քաղաքականությունը ՆԱՏՕ-ի կարևոր մասն է: Սա երկարաժամկետ հեռանկարում վստահություն ստեղծելու միակ ճանապարհն է: «Մենք՝ եվրոպացիներս, պետք է ապագայում ունենանք ինքներս մեզ պաշտպանելու և մեր հարևանների հետ հարաբերություններ կառուցելու մեր սեփական կարողությունները»,- ասել է Մակրոնը։
«Մեր աշխարհագրությունը չի փոխվի, Ռուսաստանը կմնա Ռուսաստան՝ նույն սահմաններով, և մենք պետք է կառուցենք մի տարածք, որը թույլ կտա մեզ գոյակցել վաղվա Ռուսաստանի հետ ամենախաղաղ ձևով և առանց որևէ միամտության»,- ասել է Մակրոնը։