Ադրբեջանի դրոշն այրած ոճաբանն ազատվել է աշխատանքից

22:22     31 մայիսի, 2023

Հանրային հեռուստաընկերության գլխավոր ոճաբան, դիզայներ Արամ Նիկոլյանը ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Հարցին` ե՞րբ է դա եղել` Հովհաննես Մովսիսյանը չկարողացավ հստակ պատասխան տալ` ասելով, որ ժամանակագրորեն չի հիշում։

Նշենք, որ ավելի վաղ Արամ Նիկոլյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել էր, որ իր պաշտպանյալին չեն թողնում մտնել Հանրային հեռուստաընկերության շենք։

Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի վազեց դեպի բեմ, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու այրեց այն, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։ 


© armedia.am