Գլխավոր դատախազ Վարդապետյանն այցելել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

11:15     1 հունիսի, 2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստան կատարած այցի շրջանակում մայիսի 30-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսություն։

Դատախազությունից հայտնում են, որ գլխավոր դատախազը հանդիպել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանին և աշխատակազմին, ծանոթել Հյուպատոսության գործունեությանը:


© armedia.am