Այսօր շատ կարևոր հանդիպում է տեղի ունենալու, ես հանդիպելու եմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
«Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել, և ես հույս ունեմ, որ այս հանդիպմանը կհաստատենք ընդհանուր կամքը՝ կարգավորելու հարաբերությունները երկու երկրների միջև»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այս գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպումը: Այն տեղի կունենա Երևանի ժամանակով 16.30-ին: