Պարենի համաշխարհային գների ինդեքսը մայիսին նվազել է՝ հասնելով վերջին երկու տարվա ամենացածր մակարդակին, քանի որ բուսայուղերի, ձավարեղենի և կաթնամթերքի գների կտրուկ անկումը գերազանցել է շաքարի և մսի գների աճը՝ ըստ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալների, հաղորդում է Կոմերսանտը։
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գների ինդեքսը, որը հետևում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքներին, մայիսին կազմել է միջինում 124,3 կետ՝ նախորդ ամսվա վերանայված 127,7 կետի դիմաց, ուրբաթ հայտնել է գործակալությունը:
Մայիսի ցուցանիշը ամենացածրն է դարձել 2021 թվականի ապրիլից ի վեր, ինչը նշանակում է, որ ընդհանուր ցուցանիշն այժմ 22 տոկոսով ցածր է պատմական գագաթնակետից, որը ձեռք է բերվել 2022 թվականի մարտին՝ Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո։
Հացահատիկի առաջարկի և պահանջարկի մեկ այլ զեկույցում FAO-ն այս տարի հացահատիկի համաշխարհային արտադրությունը կանխատեսում է 2,813 միլիարդ տոննա, ինչը 1 տոկոսով ավելին է, քան 2022 թվականը, ինչը հիմնականում արտացոլում է եգիպտացորենի արտադրության ակնկալվող աճը: