Արցախի նախագահը հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ

17:06     2 հունիսի, 2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին հանդիպել է Ազգային ժողովի  պատգամավորների հետ:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահը ներկայացրել է Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական  վերջին զարգացումները, անդրադարձել  Հայաստան-Ադրբեջան  բանակցային գործընթացին, խոսել ստեղծված իրավիճակում գործադիր իշխանության քայլերի մասին:

Նախագահ Հարությունյանը պատասխանել է ներքին ու արտաքին հիմնախնդիրների վերաբերյալ պատգամավորների  շուրջ երկու տասնյակ հարցերին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն համատեղ անելիքների շուրջ:


© armedia.am