Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթաժողովի շրջանակներում հունիսի 1-ին Քիշնևում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպումը։ Հայաստանյան կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:
Քիշնևում կայացած հանդիպման, դրան արդյունքների, Վաշինգտոնի ու Մոսկվայի դերակատարման մասին Հերմինե Մխիթարյանի մեկնաբանությունը Para.TV-ի եթերում:
Մանրամասները՝ տեսանյութում.