Ռուսաստանը մտադիր չէ համագործակցել ԵԱՏՄ երկրներից որևէ մեկի հետ՝ ի վնաս ասոցիացիայի մյուս անդամների: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է Մինսկում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը։
«Այն փաստը, որ Բելառուսը և Ռուսաստանը և՛ Եվրասիական տնտեսական միության, և՛ միության անդամներ են, չի նշանակում, որ մեր երկիրը որևէ սահմանափակում ունի Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ փոխգործակցության համանման մակարդակի հասնելու հարցում: Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը մտադրություն չունի ինչ-որ մեկի հետ համագործակցել ի վնաս ուրիշների»,-ասել է Գրիզլովը SB Belarus Today-ի հրապարակած հոդվածում։
Դեսպանն ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարևոր է էլ ավելի ամրապնդել արդեն իսկ հաստատված կապերը հայ, ղազախ և ղրղզ բարեկամների հետ, որոնց հետ ՌԴ-ին միավորում են պատմամշակութային խորը կապերը։