Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հունիսի 4-5-ը Կոսովո կուղարկի հատուկ նշանակության ուժերի գումարտակ, փոխանցում է Vedomosti։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը․
«Կոսովոյի իրադարձություններից հետո, ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարության խնդրանքով, 65-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի գումարտակը տեղակայվեց որպես պահեստային ստորաբաժանում, որը նախկինում հատկացվել էր ՆԱՏՕ-ի ուժերին Կոսովոյի համար»,-ասված է հաղորդագրության մեջ։