ՀՀ փոխվարչապետի գրասենյակը պարզաբանել է` ինչ քայլեր են քննարկվել Մոսկվայում

19:33     3 հունիսի, 2023

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ հանդիպմանը փոխըմբռնում է ձեռք բերվել մաքսային և սահմանային վերահսկողության ոլորտում քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից` պատասխանելով մեր հարցմանը։

«Քայլերը վերաբերում են մաքսային և սահմանային հսկողության գործընթացներին», - պարզաբանել են գրասենյակից:


© armedia.am