Էրդողանը հայտարարել է կառավարության նոր կազմի անդամների անունները, փոխանցում է Tert.am-ը։
Երկրի փոխնախագահ է նշանակվել Ջեվդեթ Յըլմազը: Մևլութ Չավուշօղլուին ԱԳ նախարարի պաշտոնում կփոխարինի Արտաքին հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը։
Հուլուսի Աքարին պաշտպանության նախարարի պաշտոնում կփոխարինի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը։
Սուլեյման Սոյլուին ՆԳ նախարարի պաշտոնում կփոխարինի Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիկայան։