Քիշնևում սահմանների դելիմիտացիայի հարցով մենք որոշակի առաջընթաց ունեցել ենք, չենք կարող ասել, որ վերջնական լուծված է այդ հարցը, սակայն առաջընթաց ունենք: Այս մասին «Լուրեր»-ի կիրակնօրյա հաղորդման ժամանակ ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխանցում է News.am-ը:
«Բոլոր հարցերը կարևոր են և բոլոր հարցերը փոխկապակցված են միմյանց հետ: Ես համոզված եմ, որ եթե մենք հումանիտար հարցերում առաջընթաց ունենանք, այսինքն եթե բոլոր գերիները ազատվեն, անհայտ կորած անձանցղ մասին մենք կարողանանք ինֆորմացիա հայթայթել և հասկանալ նրանց ճակատագիրը, ինչպես նաև ապաշրջափակման հարցում, ԼՂ հիմնախնդիրը, այսինքն՝ Ստեփանակերտ - Բաքու երկխոսության և քննարկումների վերաբերյալ, այսինքն անվտանգությունն ու իրավունքները քննարկվի այս ֆորմատով, կարծում եմ, որոշակի քայլերով առաջ ենք գնում»,- ասաց նա:
Հարցին, թե մոտենում ենք արդյոք խաղաղության պայմանգրի ստորագրմանը, ԱԽ քարտուղարն ասաց, որ բանակցությունները շատ ինտենսիվ են գնում և եթե կարողանան պահպանել այս ընթացքը, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր:
«Մեր տրամադրվածությունն այնպիսին է, որ գտնենք լուծումներ և այդ լուծումների շրջանակում առաջ տանենք խաղաղության օրակարգը և խաղաղության համաձայագիր ունենանք»,-ասաց նա: