«2022 թվականի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ն ունեցել է հաստատված դիվանագիտական հարաբերություններ 178 պետության հետ»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ հայտնեց Արարատ Միրզոյանը և տեղեկացրեց, որ 2022 թվականին Հայաստանում բացվել է երկու նոր ներկայացուցչություն՝ Իսպանիայի թագավորության և Դոմինիկյան հանարպետության, իսկ Կապանում Իրանի գլխավոր հյուպաթոսությունը:
ԱԳ նախարարի տեղեկացմամբ՝ նախորդ տարի նշանակավել են Լաոսի և Հյուսիսային Մակեդոնիայի ոչ ռեզիդենտ դեսպաններ և համատեղության կարգով ՀՀ դեսպանները հավատարմագրված են 90 երկում:
Ըստ Միրզոյանի՝ 2022 թվականին ստորագրվել է 83 միջազգային պայմանագիր և վավերացրել 65 պայմանագիր:
«ՀՀ արտաքին հարաբերություններում գործունեություն իրականացնելու ծրագերի համար հատկացված է եղել 18 մլրդ 468 մլն դրամ, փաստացի ծախսը կազմել է 17 մլրդ 742 մլն դրամ՝ 96% կատարողական»,-տեղեկացրեց Արարատ Միրզոյանը և նշեց, որ նաև արտարժույթի փոխարժեքի հետ կապված տնտեսվել է 715 մլն դրամ, որը փոխանցվել է պետբյուջե:
Անցնելով միջազգային կազմակերպություններում ՀՀ-ի անդամավճարներին՝ արտաքին գործերի նախարարը տեղեկացրեց, որ Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպությանը ՀՀ ունի 200 հազար եվրո պարտք և ըստ ժամանակացույցի այն կավարտվի 2025 թվականի, որը 10 մլն եվորյից է հասել այդ չափի:
Նա նաև տեղեկացրեց, որ 2022 թվականին դեսպանատների 48 հին ավտոմեքենաները փոխարինվել են 37 նորերով: