Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին դատապարտել է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, որով կոչ է արվում խուսափել Իրան այցելելուց։
«Ադրբեջանի ժողովրդին պետք է վախեցնել իսրայելական վարչակարգով, ոչ թե քաղաքակիրթ Իրանով», – գրել է նա Twitter-ում:
ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Իրանի նպատակն է շարունակել բարեկամական քաղաքականությունը փոխադարձ հարգանքի շրջանակում:
Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել էր` հաշվի առնելով այս տարվա հունվարին ԻԻՀ–ում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան նկատմամբ իրականացված ահաբեկչական ակտը, որի հետևանքով սահմանափակվել է մեր դիվանագիտական ներկայացուցչությունն Իրանում, Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում առանց անհրաժեշտության այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն, իսկ այդ երկիր մուտք գործողներին խորհուրդ է տրվում զգոն լինել։