ՀԱՊԿ զորավարժությունների կազմակերպման շուրջ բանակցությունները տեղի կունենան հունիսի 6-8-ը Բրեստում

12:16     6 հունիսի, 2023

Հունիսի 6-8-ը Բրեստում կանցկացվեն «Փոխգործակցություն», «Որոնում», «Բարիեր» և «Էշելոն» զորավարժությունների կազմակերպման վերաբերյալ երկրորդ շտաբային բանակցությունները, հայտնում է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը։

Բանակցություններին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության ներկայացուցիչները:

Նախատեսվում է քննարկել նշված զորավարժությունների մտահղացումները, ինչպես նաեւ զորավարժություններում զորքերի գործնական գործողությունների խաղարկության կարգը, նշել են պաշտպանական գերատեսչությունում:


© armedia.am