Հունիսի 6-8-ը Բրեստում կանցկացվեն «Փոխգործակցություն», «Որոնում», «Բարիեր» և «Էշելոն» զորավարժությունների կազմակերպման վերաբերյալ երկրորդ շտաբային բանակցությունները, հայտնում է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը։
Բանակցություններին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության ներկայացուցիչները:
Նախատեսվում է քննարկել նշված զորավարժությունների մտահղացումները, ինչպես նաեւ զորավարժություններում զորքերի գործնական գործողությունների խաղարկության կարգը, նշել են պաշտպանական գերատեսչությունում: