ԱՄՆ-ն ուրախ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով այս ամիս Վաշինգտոնում նախատեսված բանակցություններին, հայտնում է Այսօր-ը:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք բանակցությունների հերթական փուլը հյուրընկալելուն, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի: Ինչպես նախկինում ասել եմ, ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար։ ԱՄՆ-ն գոհ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են տարբեր հարթակներում, այդ թվում նաև՝ ղեկավարների վերջին հանդիպումը»,- ասել է Պատելը:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը բանակցությունների հերթական փուլի շրջանակներում կհանդիպեն Վաշինգտոնում։
Քննարկումները կմեկնարկեն հունիսի 12-ին։