Ադրբեջանը շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ․ Արցախի ՊՆ

20:49     6 հունիսի, 2023

Հունիսի 6-ին, ժամը 11:00- 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

 


© armedia.am