Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. Պաշտպանության փոխնախարար

12:16     7 հունիսի, 2023

Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, փոխանցում է Aysor.am-ը։

«Երեկ ունեցել ենք կրակոցներ, համապատասխան հաղորդագրությունը տրվել է։ Ինտենսիվ կրակոցների դեպքում մենք անմիջապես արձագանքում ենք»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: 


© armedia.am