Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, փոխանցում է Aysor.am-ը։
«Երեկ ունեցել ենք կրակոցներ, համապատասխան հաղորդագրությունը տրվել է։ Ինտենսիվ կրակոցների դեպքում մենք անմիջապես արձագանքում ենք»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: