Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են. Ջեյհուն Բայրամով

13:40     7 հունիսի, 2023

Առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են խաղաղության շեմին՝ խոստանալով փոխադարձ հարգանք ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ, այս մասին Այսօր-ի հաղորդմամբ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ։
 
Բայրամովը խոսել է նաև խաղաղության հաստատման, կայունության ամրապնդման, խաղաղ համակեցության ապահովման, խաղաղության օրակարգն առաջ մղելու, տնտեսական զարգացման և համագործակցության մեջ ներդրումներ կատարելու հնարավորությունների և իրական հեռանկարների մասին։
Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները «հնարավորություն են տվել ավելի լավ հասկանալ կողմերի դիրքորոշումները»։


© armedia.am